«Նախ պետք է մտնի մեր առաջնորդը». Հյուսիսային Կորեայում նիստերի դահլիճից դուրս են հանել Լավրովին, Բելոուսովին և այլ նախարարների


Հյուսիսկորեացի պաշտոնյան ռուս նախարարներին դուրս է հանել նիստերի դահլիճից՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընից առաջ անցնելու համար։ Այս մասին են վկայում հյուսիսկորեական լրատվամիջոցների հեռարձակման կադրերը։


Նիստերի դահլիճ են մտել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, ինչպես նաև Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը և փոխվարչապետ Վիտալի Սավելևը։ Ներկաների թվում էր նաև «Ռոսկոսմոս» կորպորացիայի ղեկավար Յուրի Բորիսովը։


Այն բանից հետո, երբ ռուսական պատվիրակության անդամները սկսել են զբաղեցնել իրենց տեղերը բանակցությունների սեղանի շուրջ, հյուսիսկորեացի պաշտոնյան խնդրել է նրանց լքել հաստատությունը։ Պատասխանելով դրա պատճառի մասին խնդրանքին՝ պաշտոնյան ասել է, որ նիստերի դահլիճ պետք է մտնի նախ Կիմ Չեն Ընը։


«Դուրս եկեք սրահ»,- ասել է հյուսիսկորեացի պաշտոնյան ռուսներին կադրից դուրս:


«Իսկ ինչո՞ւ մենք մտանք այստեղ: Դուք պետք է մեզ անմիջապես զգուշացնեիք»,- արձագանքել է ՌԴ կառավարական պատվիրակությունից մեկը։


«Առաջինը մեր առաջնորդը կմտնի»,- պատասխանել է կորեացին:


Այս խոսքերի վրա հեռարձակումն ընդհատվել է, որից հետո կադրեր են նիստերի դատարկ դահլիճից, որտեղ քիչ անց սկսվել են ռուս-կորեական ընդլայնված կազմով բանակցությունները՝ Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի գլխավորությամբ։